Ախալքալաքի մունիցիպալիտետը քաղաքապետարանի համար մեքենաներ է ձեռք բերում: Երկու գործածված ամենագնացների գնման տենդերն արդեն հայտարարված է:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի համար ձեռք կբերվեն երկու գործածված ամենագնացներ՝ 60 000 լարիով:
Տենդերային փաստաթղթերի համաձայն՝ մեքենաները պետք է լինեն արտադրված ոչ ուշ քան 2012 թվականը, բենզինային շարժիչներով և անվտանգության բարձիկներով: Պայմաններից մեկը նաև 100 000 կմ-ից ոչ ավելի վազքն է:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, ամենագնացները ձեռք են բերվում` կորոնավիրուսի հետ կապված անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար: Մեքենաները կարող են օգտագործվել նաև Ախալքալաքի ՀԱԿ-ի կարիքների համար:
Այս գործարքի համար միջոցները հատկացվել են տեղական բյուջեից: Տենդերը հայտարարվել է նոյեմբերի 26-ին՝ 60 00 լարիի չափով և բաց է մինչև դեկտեմբերի 4-ը, այսինքն` մինչև այդ օրը նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են ներկայացնել իրենց հայտերը: