Հունգարական քաղաք Դեբրեցենում բռնցքամարտի միջազգային մրցաշարում Օթար Երանոսյանը` Վրաստանի ազգային թիմի կազմում նվաճել է ոսկե մեդալ, դառնալով Եվրոպայի չեմպիոն:
2016 թվականի փետրվարի 6-7-ը Հունգարիայում անցկացվում էր Բռնցքամարտի Ավանդական Միջազգային Մրցաշարը` „BOCSKAI ISTVÁN Memorial” (Իշտվան Բոսկայի Մեմորիալ):
Վրաստանի ազգային հավաքականից մրցաշարին մասնակցում էին 7 մարզիկ: Նրանցից 5-ը հասան քառորդ եզրափակիչ, իսկ 4-ը նվաճեցին մրցանակային հորիզոնականներ:
Ըստ սպորտի և երիտասարդության հարցերի Նախարարության նրանցից ոսկե մեդալով վերադարձել է Ախալքալաքցի մարզիկ Օթար Երանոսյանը, իսկ մնացածը նվաճել են բրոնզե մեդալներ:
3:0 հաշվով Օթար Երանոսյանը հաղթել է Սլովակիացի մարզիկ Լասիսլավ Մատուսիին, 2:1 հաշվով նա հաղթել է Հորդանանցի մարզիկ Օդաբա Ալ Կազբեգին, և հաղթելով նաև հունգար մարզիկ Միկլոշ Վարգային, նա արժանացել է չեմպիոնի կոչմանը: