Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն մեկնաբանում է, թե երբ այլևս վարակիչ չեն կորոնավարակակիր ասիմպտոմատիկ, թեթև կամ միջին ախտանշաններ ունեցող պացիենտները:
Ըստ Էնդելաձեի, ասիմպտոմատիկ հիվանդի դեպքում 10 օր անց նա այլևս վարակիչ չէ և կարիք չունի նորից հետազոտվելու: Ինչ վերաբերում է միջին և թեթև ախտանիշներով հիվանդներին, ապա, ըստ Մարինա Էնդելաձեի, 13 օր անց նրանք այլևս վարակի տարածման տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում:
«Եթե հիվանդն ասիմպտոմատիկ է, և նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հաստատումից 10 օր անց նա այլևս վարակիչ չէ, նա հետազոտության կարիք չունի, արդեն կարող է դուրս գալ փողոց և համարել, որ ոչ ոքի չի վարակվելու: Ինչ վերաբերում է թեթև և միջին ախտանիշներով սիմպտոմատիկ հիվանդներին, ապա թեթև և միջին ծանրության հիվանդները 10 օրից ավել չեն ունենա ախտաննշաններ, հետևաբար, ևս երեք ասիմպտոմատիկ օր և 13 օր հետո նրանք այլևս վարակիչ չեն, նրանք համարվում են ապաքինված և կարող են միանալ հասարակությանը», – հայտարարել է Էնդելաձեն:
Ըստ Մարինա Էնդելաձեի մեկնաբանման, զգուշության պատճառով հիվանդն այլևս վարակիչ չի համարվում առաջին ախտանիշից 13 օր անց, բայց վարակի ռիսկը նվազում է վեցերորդ-յոթերորդ օրից:
«Վարակի փոխանցումը վեցերորդ-յոթերորդ օրից արդեն քիչ է: «ՊՇՌ» թեստը կարող է դրական լինել, բայց փոխանցումը է 5, 6, 7-րդ օրից հետո ցածր է: Եթե անցել է 13 օր, նա կտրականապես այլևս վարակիչ չէ, միգուցե թեստը դրական է եղել, հատկապես, առավել ևս «ՊՇՌ»-ն շատ զգայուն մեթոդ է և կարող է ընկալել վիրուսի նույնիսկ մեռած մասնիկները», – հյատարարել է Մարինա Էնդելաձեն՝ Մարի Մալազոնիայի «Անձնական բժիշկ» հաղորդաշարի շրջանակներում: