Վրաստանում շարունակվում է պատվաստման գործընթացը՝ թե առողջապահության նախարարության, թե հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչները հորդորում են բնակչությանը պատվաստվել կորոնավարակի դեմ։ Սակայն պատվաստվողների քանակը այդքան էլ շատ չէ, ինչպես երևում է առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրությունից։ Սամցխե-Ջավախքն այդ սանդղակի վերջինների թվում է:

Ախալքալաքի հոսպիտալից հայտնում են՝ թե պատվաստումների, թե վարակակիրների թիվը շրջանում նվազման միտում ունի:

Ըստ այդմ Ձեզ ենք ներկայացնում երկրում անցկացված պատվաստումների, վարակակիրների և դրականության ցուցանիշը:

Պատվաստումների քանակով առաջին տեղը զբաղեցնում է մայրաքաղաք Թբիլիսին, երկրորդ հորիզոնականում է Աջարիան, հետո Իմերեթին, Սամեգրելո-Զեմո Սվանեթին, Շիդա Քարթլին, Կախեթին, Քվեոմո Քարթլին, Գուրիան, Սամցխե-Ջավախեթին սանդղակի վերջին եռյակում է, այնուհետև՝ Մցխեթա-Մթիանեթին է, իսկ վերջին հորիզոնականում Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթին։

katarvac patvastumner

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիին, ապա այստեղ ևս մեր տարածաշրջանի վիճակը նախանձելի չէ, այն վերջին տեղում է։

drakanutyun

Վարակի դեպքերի թվով նախավերջին տեղում ենք, քանի որ այստեղ ախտանիշերի դեպքում ոչ բոլորն են թեստ հանձնում և բուժվում են տան պայմաններում։

Վարակման դեպքերի քանակով առաջին տեղը զբաղեցնում է մայրաքաղաք Թբիլիսին, երկրորդ հորիզոնականում է Իմերեթին, հետո Աջարիան, Սամեգրելո-Զեմո Սվանեթին, Կախեթին, Շիդա Քարթլին, Քվեոմո Քարթլին, Գուրիան, Մցխեթա-Մթիանեթին, սանդղակի նախավերջին տեղերում են Սամցխե-Ջավախեթին և Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթին։

stasistika