Վրաստանում ֆեմիցիդի խնդիրը կրկին արդիական է: 2014-ից մինչև 2022 թվականը սպանվել է 186 կին և կանանց սպանության 129 փորձ է արվել։ Դատախազության տվյալներով՝ ֆեմիցիդը գագաթնակետին է հասել 2014 թվականին, երբ մեկ տարվա ընթացքում զոհ է դարձել 33 կին։ Գերատեսչության տվյալներով՝ 2020 թվականին սպանվել է 22 կին, 2021 թվականին՝ 18, իսկ 2022 թվականի ութ ամիսների ընթացքում՝ 13 կին։
Շատ դեպքերում կանայք սպանվում են ընտանիքի անդամների կողմից:
Դեռևս 2018 թվականին ՆԳՆ «112» վարչությունը ստեղծել է նոր բջջային հավելված, որի միջոցով Վրաստանում ցանկացած մարդ կարող է գաղտնի «SOS» ահազանգ ուղարկել Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի օպերատորին, ինչպես նաև նամակագրությունը վերջինիս հետ։
Բջջային հավելվածը հնարավոր է ներբեռնել Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության օպերատիվ կենտրոնի կայքից։ Հավելվածը հասանելի է 3 լեզուներով՝ վրացերեն, անգլերեն և ռուսերեն:
Հավելվածն անմիջապես որոշում է քաղաքացու գտնվելու վայրը, ինչը զգալիորեն կնվազեցնի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ժամանման ժամանակը։
Հավելվածն ունի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են «112»-ին (SOS) գաղտնի ազդակ ուղարկելը և օպերատորի հետ նամակագրությունը։
Օգտատերը կարող է օգտվել այս ֆունկցիաներից, եթե նա չի կարողանում խոսել, կամ զանգ կատարելը վտանգ է ներկայացնում:
Օրենսդրության խստացումից հետո կանանց սպանությունների թիվը սկսել է նվազել, սակայն կորոնավիրուսային համավարակը և կարանտինը սպանությունների նոր աճի հանգեցրեցին։ Իրավապահ մարմինները հորդորում են օգտվել այս հավելվածից՝ կյանքեր փրկելու համար։