Ադրբեջանը Վրաստանի միջոցով Հայաստան է ուղարկել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր Բիլաջարի կայարանից դեպի Բոյուք Քեսիկ կայարան է մեկնել 17 վագոնից բաղկացած գնացք, որը տեղափոխում էր 984 տոննա դիզելային վառելիք։
Նշենք, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան Վրաստանի միջոցով արդեն արտահանվել է ավելի քան 12,000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։



