Վրաստանում թեթև, չբարդացած վիճակներ առաջացնող գերակշռող վիրուսներն են՝ մարդու մետապնևմովիրուսը, շնչառական սինցիտիալ վիրուսը և ադենովիրուսը: Այս վիրուսները հիմնականում առաջացնում են մրսածություն և մրսածության նման ախտանիշներ, InterPressNews-ին հայտնել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն:
Վերջինիս խոսքով՝ հիմնական ախտանիշներն են հազը և փռշտոցը, դողը, բարձր ջերմությունը, քթի արտահոսքը և կոկորդի ցավը, շնչառության բարդացումը, մկանային ցավերը և ընդհանուր թուլությունը:
Նա նաև բացատրում է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում Վրաստանում գրանցվել են նաև կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպքեր։
«Ամփոփելով Վրաստանում այժմ տեղի ունեցողը՝ երկրում ներկայումս գերակշռում են թեթև, չբարդացած վիաճկներ առաջացնող վիրուսները՝ մարդու մետապնևմովիրուսը, շնչառական սինցիտիալ վիրուսը և ադենովիրուսը։ Այս վիրուսները հիմնականում առաջացնում են մրսածություն և մրսածության նման ախտանիշներ։
Առողջապահական առաջնային օղակում, որտեղ դիմելիությունը պայմանավորված է ոչ ծանր թոքաբորբով, գրանցվել են «B» տիպի գրիպի դեպքեր: Հիվանդանոցներում ծանր սուր շնչառական վիրուսային վարակների դեպքերը գրանցվում են ոչ թե գրիպի, այլ կորոնավիրուսի դեպքեր: Դիմելիության թիվը չի աճել, այլ աստիճանաբար նվազում է: Մենք կանխատեսում ենք, որ դիմելիությունը էլ ավելի կնվազի հուլիս և օգոստոս ամիսներին:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, Վրաստանում վերջին երեք շաբաթների ընթացքում գրանցվել են լաբորատոր հաստատված դեպքեր:
«Ինչպես ես արդեն նշել եմ, կորոնավիրուս է հայտնաբերվել ստացիոնարներում, որտեղ հիվանդության ավելի ծանր ընթացք է եղել։ Ցուցանիշները փոքր են, բայց վկայում են, որ կորոնավիրուսը գոյություն ունի», — նշել է Իվանե Չխաիձեն։



