Այսօր թարմացվել է էլեկտրոնային համակարգերով բնական գազի վճարների տվյալների բազան: Վերջին ամսվա բոլոր վճարումները, որոնք կատարվել են մինչ օրս, տեսանելի չեն այս համակարգում: Եթե դուք վճարել եք վերջին (հոկտեմբեր) ամսվա համար, ապա գազաբաշխիչ ընկերությունը հաշվի է առնում, նույնիսկ եթե բանկային համակարգում ցույց է տալիս, որ Դուք պարտք ունեք:
Վերջին ամսվա բնական գազի վճարման վերջնաժամկետը նշված է ընթացիկ ամսվա 18-ին: Բաժանորդներից շատերը չեն սպասում վերջնաժամկետին և մարում են իրենց կոմունալ ծառայությունների պարտքը՝ վճարման կտրոնները ստանալուն պես: Սպառված բնական գազի համար շատերը վճարել են հոկտեմբերից մինչև այսօր, երբ բանկերի և վճարման ապարատների բազաների տվյալները դեռ թարմացված չէին և հոկտեմբեր ամսվա պարտքերը ֆիքսված չէին: Արդյունքում` համակարգն այսօր թարմացվել է, և էլեկտրոնային վճարային համակարգերը մինչ օրս ցույց չեն տալիս հոկտեմբեր ամսվա համար վճարված գումարները:
Ըստ SJGC գազաբաշխիչ ընկերության, դա տեղի էր ունեցել այն պատճառով, որ տվյալների բազան թարմացնելը քլիրինգային ընկերությունը իրականացրել էր ուշացմամբ, այսինքն` այսօր, և այդ պատճառով տվյալների բազան ցույց է տալիս միայն պարտքերը, իսկ մինչ թարմացումը կատարված վճարումները՝ ոչ:
«Սակայն դա խնդիր չի հանդիսանում, մենք արդեն ֆիքսել ենք բոլոր բաժանորդների վճարումները, և եթե բաժանորդը վճարել է իր պարտքը, խնդիրներ չեն առաջանա: Հաջորդ ամիս, երբ նոր թարմացումը կատարվի, ամեն ինչ իր տեղը կընկնի: Եթե ինչ-որ մեկն ավելի շատ է վճարել, ապա այդ միջոցները ոչ մի տեղ չեն կորչի», – հայտնեցին գազաբաշխիչ ընկերությունից:
Այսինքն, եթե Ջավախքում այսօր վճարել եք բնական գազի դիմաց կամ վճարելու եք վաղը կամ մյուս օրը, ապա համակարգը, սովորականի պես, կվերադարձնի վճարված գումարը հաստատագրված պարտքից, իսկ եթե վճարել եք երեկ կամ ավելի վաղ, ապա վճարային համակարգն այլևս չի տեսնում այդ վճարումը, քանի որ պարտքը ֆիքսվել է վճարումից հետո: Եվ այս պարտքը ձեզ մոտ կֆիքսվի մինչև հաջորդ ամիս, բայց եթե դուք վճարել եք այն գումարից ոչ պակաս, որը գրված է ձեր անդորրագրերի վրա, ապա անջատման կամ կրկնակի վճարման պահանջներ չեն լինի, հաջորդ ամիս՝ նոր թարմացման հետ մեկտեղ, ամեն ինչ կշտկվի: