Հունիսի 30-ին Ախալքալաքի մշակույթի տանն անցկացվեց ասմունքի փառատոնի երկրորդ փուլը: 55 մասնակիցներից 11 լավագույններն անցան եզրափակիչ փուլ, որն անցկացվելու է Արցախում:
asmunq
Արդեն երեք տարի է Ջավախքում ևս անցկացվում է ասմունքի համահայկական փառատոն: Այս տարի փառատոնը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնը մեկնարկեց հունիսի սկզբին: Ծալկայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում անցկացվեց առաջին փուլը, որի ընթացքում ընտրվեց 55 ասմունքող: Երկրորդ փուլում այդ մասնակիցները ժյուրիի դատին ներկայացրին իրենց բանավոր խոսքը:

Հիշեցնենք, որ ասմունքի փառատոնը Ջավախքում կազմակերպել էր Վրաստանի Հայ Օգնության Միությունը (ՎՀՕՄ):
«Փառատոնը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, վերածնված Հայաստանին, հավերժության ճամփան անցած և դեռ գալիք դարեր անցնող հայ ժողովրդի վեհապանծ պատմության նկարագրին: Հայերենը հնչում է ջավախքցի երիտասարդ պարմանիի ու պարմանուհու բերանով»,- իր խոսքում նշեց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:

Ժյուրիի կողմից ընտրված 11 լավագույններն օգոստոսի 8-13-ը Արցախում կմասնակցեն ասմունքի համահայկական փառատոնին:
asmunq3
Ստորև ներկայացնում ենք 11 լավագույններին.
Ալվարդ Մադոյան, Նինոծմինդա
Այդա Մկրտչյան, Նինոծմինդա
Անահիտ Հանեսյան, Ծալկա
Էմիլյա Բլիցյան, Ծալկա
Մարիամ Խաչատրյան, Ծալկա
Սվետլանա Մելքոնյան, Ախալցիխե
Անուշ Ջաղացպանյան, Նինոծմինդա
Լարիսա Նանայան, Նինոծմինդա
Լիլիթ Գաբրիելյան, Ախալքալաք
Սոնյա Իսոյան, Ախալքալաք
Նինա Արոյան, Ախալքալաք

Աղունիկ Այվազյան