այաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին։ Այդ մասին ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում։
«Վերջին մի քանի օրերին EUMA դիտորդական առաքելությունը մտահոգությամբ է հետևում լարվածության աճին և փոխհրաձգությանը սահմանամերձ շրջաններում։ Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսել։ Մեր պարեկները դիտարկում են հայ-ադրբեջանական սահմանային հատվածներն ու շփման գիծը՝ Բրյուսելին զեկուցելու համար ռազմական և անվտանգային զարգացումների վերաբերյալ», – ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանի ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: