Այսօր՝ մարտի 18-ին, Ախալցիխեում «Իմեդի» կլինիկայում, բուժքույրը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 15 րոպե անց իրեն վատ է զգացել և կոմայի մեջ է ընկել:
Բժիշկների խոսքերով, մինչև 30 տարեկան կնոջ վիճակը բարդ է: Բարեկամները հավաքվել են հիվանդանոցի դիմաց և հանդիպում են պահանջում հիվանդանոցի տնօրինության հետ: Տեղում առճակատում է եղել: Կոմայի մեջ հայտնված բուժքրոջ հարազատները ջարդել են կլինիկայի ապակիները:
Բուժքույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես sknews-ին են հայտնել, կինն իրեն վատ է զգացել պատվաստանյութն ստանալուց 15 րոպե անց:
Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:
Աղբյուրը՝ sknews