Լեռնային Ղարաբաղում պատերազմի կրակի դադարեցման մասին հայտարարությունից հետո Ադրբեջանին անցնող տարածքների բնակիչներն այրում են իրենց տները:

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Հայտարարության համաձայն՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, ռուս խաղաղապահները տեղակայված են շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքով:

Արցախի բնակիչներ իրենց ունեցվածքը դուրս բերում և հրդեհում սեփական տները: