Էկոնոմիկայի նախարարությունը «Բիզնեսի համար 100 ներդրումային առաջարկ» կառավարական ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետում աճուրդի է հանել 9 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս:
Պետական գույքի ազգային գործակալությունն Ախալքալաքի մունիցիպալիտետում աճուրդի է հանել 9 օբյեկտ, որոնք բոլորը ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր են:
Ներկայացնում ենք Ախալքալաքի մունիցիպալիտետի օբյեկտները և հողամասերը, որոնք պետությունը աճուրդի է հանել: Նշենք, որ 9-ից 6-ն աճուրդի էին հանվել այս տարվա հուլիսին, բայց նախնական գներն ավելի բարձր էին:
1. գ. Խոսպիո՝ հողամաս, տարածքը՝ 4 646 ք.մ., աճուրդի մեկնարկային գինը՝ 33 000 լարի:
2. գ. Դիլիսկա` հողամաս, տարածքը՝ 325 ք.մ., աճուրդի մեկնարկային գինը` 3 300 լարի:
3. գ. Կարծախ գյուղ՝ հողամաս, տարածքը՝ 800 ք.մ., աճուրդի մեկնարկային գինը` 25000 լարի:
4. գ. Լոմատուրցխ՝ հողամաս, տարածքը՝ 10 472 ք.մ., աճուրդի մեկնարկային գինը՝ 45 000 լարի (հուլիսին՝ 54 000 լարի էր):
5. գ. Վաչիան՝ ֆերմերային հողատարածք, տարածքը՝ 15 905 քառ.մ, աճուրդի մեկնարկային գինը՝ 43 500 լարի (հուլիսին 52 200 լարի էր):
6. գ. Գոգաշեն՝ հողամաս, տարածքը՝ 25 056 քառ. մ., աճուրդի մեկնարկային գինը՝ 47 250 լարի (հուլիսին 56 700 լարի էր):
7. գ. Ափնիա՝ հողամաս, տարածքը՝ 29 110 ք.մ., աճուրդի մեկնարկային գինը՝ 66 000 լարի (սկզբում 79 200 լարի էր):
8. գ. Կարծախ՝ հյուրանոցային համալիր, տարածքը՝ 127 558 քառ. մ., աճուրդի մեկնարկային գինը՝ 267 000 լարի (սկզբում՝ 320 400 լարի):
9. գ. Կարծախ՝ հողամաս, տարածքը՝ 93 040 քառ.մ, աճուրդի մեկնարկային գինը՝ 279 750 լարի (հուլիսին՝ 335 700 լարի էր):