Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 1 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 104:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 72 նոր դեպք, որից 8-ը՝ Ասպինձայում, 12-ը՝ Ադիգենում, 35-ը՝ Ախալցիխեում, 12-ը՝ Բորժոմիում, 1-ը՝ Ախալքալաքում և 3-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 254 անձ։ Ախալցիխեում՝ 490, Բորժոմիում՝ 125, Ադիգենում՝ 204, Ասպինձայում՝ 149, Ախալքալաքում՝ 103 և Նինոծմինդայում՝ 78:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 300 մարդ, որից 79-ը՝ Ախալցիխեում, 221-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 1 104 դեպք:
Վերջին 24 ժամվա մեջ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում կորոնավարակից ապաքինվել է 81 մարդ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 178, մահացել է 8 մարդ: