Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարությունը հիշեցնում է, որ Ախալքալաքի շրջանի յուրաքանչյուր բնակիչ կարող է մասնակցել Ախալքալաքում հանդիպումներին, որտեղ նրանք կկարողանան իրենց մտահոգող հարցերն ուղղել նրանց, որոնք կլինեն տեղեկատվական քարոզչությանը մասնակցող նախարարությունների իրավասության տակ:
Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարեց քարոզարշավի մեկնարկի մասին, ըստ որի կկայանան հանդիպումներ Ախալքալաքի քաղաքապետարանում:
Հուլիսի 31-ին Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում կկայանա հանդիպում Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ,
Օգոստոսի 1-ին նույն տեղում կանցկացվի հանդիպում Վրաստանի Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարության ներկայացուցիչների հետ:
Իսկ օգոստոսի 3-ին տեղի կունենա հանդիպում Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ներկայացուցիչների հետ:
Ախալքալաքում նախատեսված հանդիպումները կսկսվեն ժամը 12:00-ին, ինչպես նաև նման հանդիպումները տեղի կունենան Նինոծմինդա քաղաքում` ժամը 16:00-ին: