Երեւանում ընդդիմության կողմից անցկացվեց հանրահավաք ընդդեմ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: Թեև, իրականում ցույցի էությունը բխում է փաստաթուղթը ստորագրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից:
Բողոքի ցույցը պայմանավորված է նրանով, որ, ըստ պայմանավորվածության, Լեռնային Ղարաբաղի շրջանները վերադառնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և այնտեղ են վերադառնալու նաև ադրբեջանցի այսպես կոչված փախստականները: Նոյեմբերի 11-ից ռուսական խաղաղապահ ուժերն արդեն մտել են հակամարտության գոտի:
Սկզբում շատ քիչ մարդ էր հավաքվել Երևանի Ազատության հրապարակում՝ մի քանի տասնյակ: Բայց այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին, ավելի շատ մարդ սկսեց շարժվել դեպի հրապարակ: Ցուցարարների թիվը հատեց հազարը: Ըստ այդմ, ավելացավ նաև իրավապահների թիվը: Ոստիկանությունը ներգրավեց ներքին զորքերը:
Հանրահավաքը կազմակերպած ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ելույթ են ունենում՝ «Նիկոլ, հեռացի՛ր», «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկումներով, ինչը նույնպես վանկարկում են հավաքվածները:
Բողոքի ցույցը տեղի ունեցավ, չնայած այն հանգամանքին, որ երկրում դեռ գործում է ռազմական դրության ռեժիմը, որն արգելում է հանրահավաքների անցկացումը:
Հայաստանի ԱԱԾ-ն ձերբակալեց ընդդիմադիր հանրահավաքի առաջնորդներին, որոնք կազմկաերպվել են 17 կուսակցությունների կողմից՝ ընդդեմ Արցախի վերաբերյալ հայտարարության, որը նոյեմբերի 10-ին ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը:
Ձերբակալվել են ԱԱԾ-ի նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նախկին փոխխոսնակ, «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը, ՀՅԴ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ինչպես նաև այս կուսակցության անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը:
Ծառուկյանին բերման էին ենթարկել դեռ հանրահավաքի մեկնարկից առաջ: Նա բերման էր ենթարկվել տանից՝ ԱԱԾ:
Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ Արցախի մասին համաձայնագրի վերանայումը:
Ենթադրաբար, բոլոր վերը նշված անձինք ձերբակալվել են 72 ժամով:
Հայաստանում հանրահավաքների անցկացումն արգելվում է երկրում տիրող ռազմական դրության պատճառով:
Արցախի հարցով հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ: Հայաստանը Ադրբեջանին է տալիս Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, ինչպես նաև Շուշի քաղաքը:
Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հսկողության ներքո։ Իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն։ Ապա արգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ռեգիոնում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։