Այս տարվանից Հայաստանի որոշ դպրոցներում վրացերեն կդասավանդեն: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Սահմանամերձ և ոչ սահմանամերձ դպրոցներում կուսումնասիրվի վրաց լեզուն»,- ասել է Դումանյանը՝ չհստակեցնելով մանրամասները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը չի հստակեցրել, թե որ դպրոցներում կուսումնասիրվի վրացերենը, սակայն վստահեցրել է, որ պատրաստ են սկսել այդ գործընթացը: