Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 2 970 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 63 650 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 47 390 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 521 մարդ:
Կարանտինում է գտնվում 2 765 քաղաքացի, տանը բուժում է ստանում 4 709 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 066 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: