Նինոծմինդայի բնակիչ Գեւորգ Ավագյանը մեկնել էր Հայաստան՝ մասնակցելու ղարաբաղյան պատերազմին: Նա վիրավորվել է մարտի դաշտում: Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Կարեյանը:
«Վրաց սահմանապահները նախազգուշացրել էին նրան, որ եթե հատի սահմանը՝ կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը: Գեւորգը ուներ երկքաղաքացիություն՝ Հայաստանի և Վրաստանի, նա վրացական անձնագիրը տվել էր սահմանապահներին և ասել, որ հրաժարվում է դրանից: Ավելի ուշ՝ մի քանի ժամ անց, նրան վերադարձրել էին անձնագիրը և թույլ տվել հատել սահմանը», – գրում է Արմինե Կարեյանը ֆեյսբուքում:
Գևորգն իր ջոկատի հետ միասին գտնվում է Արցախի հյուսիս-արևելքում և հաջողությամբ կատարում է առաջնագծում իր առջև դրված բոլոր խնդիրները, հավելում է գրառման հեղինակը: