Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա պատերազմը ցնցող էր և մտածելու տեղիք տվեց թե՛ հենց Հայաստանում, և թե՛ Վրաստանում, Աբխազիայում ու Ցխինվալիի շրջանում կամ, այսպես կոչված, Հարավային Օսիայում։ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Վրաստանն ավելի ամրապնդեց իր արտաքին քաղաքական ուղղությունը, և աբխազներն ու օսերը հանգեցին իրենց եզրակացություններին։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հարավային Կովկասում պարզ դարձավ, որ հնարավոր չի լինի ապրել խաղաղ։ Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, և թե՛ հենց Վրաստանում Հարավային Օսիայի և Աբխազիայի շրջանների միջև 90-ականներից հետո ի հայտ եկած հակամարտությունները վերջ դրեցին տարածաշրջանի կայուն զարգացմանը, համագործակցությանը, խաղաղությանը…
90-ականների սկզբին տեղի ունեցած հիմնական պատերազմներից հետո առաջին լայնածավալ ռազմական գործողությունը 2008 թվականի 8-օրյա պատերազմն էր։ Առաջին ցնցումն ավարտվեց այս տարածքում Ռուսաստանի վերջնական հզորացմամբ և սողացող բորդերիզացիայով։ Այդ ժամանակ Վրաստանում պարզ դարձավ, որ միայն քո ուժերով, միայնակ չես կարող պայքարել Ռուսաստանի դեմ։
Երկրորդ նմանատիպ ցնցումը սպասվում էր Հայաստանին, որը հասկացավ, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները գործնական հիմքեր չունեն։ Ադրբեջանում պաշտոնական մակարդակով հայտարարում են իրենց հաղթանակի մասին։ Բայց ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում, քաղաքական փորձագետների շրջանում, կարծիք է ձևավորվել, որ Ռուսաստանը Հայաստանում և Ադրբեջանում ամրացրել է իր ռազմական դիրքերը:
«Վախն Աբխազիային և Հարավային Օսիային ավելի է մոտեցրել Ռուսաստանին». Հայացք Վրաստանից
Փորձագետ-քաղաքագետ, Վրաստանի վերինտեգրման նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլիի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքին ուշադրությամբ հետեւել են թե՛ հենց Վրաստանում, թե՛ Աբխազիայում, թե՛ այսպես կոչված Հարավային Օսիայում:
Ե՛վ Հարավային Օսիայում, և՛ Աբխազիայում կարծում են, որ այս փուլում լուծված հակամարտությունը չի նշանակում, որ հակամարտությունը մեկընդմիշտ լուծվել է: Ես չեմ զգացել և չեմ տեսել, որ լուծումներից մեկը կարող է ուժային մեթոդը լինել։ Գրեթե վստահ եմ, որ Վրաստանը, համենայն դեպս 2008 թվականից հետո, այլեւս չի մտածում Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հետ հակամարտության ուժային լուծման մասին, բայց այնտեղ այդպես են մտածում։ Նրանք էլ ավելի վախեցան և ավելի մեծ կախվածություն ձեռք բերեցին Ռուսաստանից։ Նրանք կարծում են, որ Ռուսաստանը կօգնի, եթե Վրաստանը Ադրբեջանի նման նպատակ ունենա հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Վրաստանից օտարումն էլ ավելի սրվեց: Նրանք ավելի շատ վստահում և ավելի շատ ձգտում են դեպի Ռուսաստանը»,- ասում է Պաատա Զաքարեիշվիլին։
Վերջինիս կարծիքով Աբխազիայում և այսպես կոչված Հարավային Օսիայում ակնկալում էին, որ Ռուսաստանն ավելի շատ կօգնի Հայաստանին…
«Չնայած, եթե անկեղծ լինենք, զուտ օրինական, զուտ օրենքի համաձայն՝ Ռուսաստանի համար դժվար կլիներ օգնել Հայաստանին, քանի որ, ի վերջո, ռազմական գործողությունները տեղի չեն ունեցել միջազգային իրավունքով ճանաչված Հայաստանի տարածքում: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն ի վիճակի չէ աջակցել իր դաշնակիցներին: Առավել ևս Ադրբեջանի դեպքում, այնտեղ Կասպից ծովն է, կա նավթ և այլն։ Հետևաբար, պարզ էր, որ Ռուսաստանին Ադրբեջանի հետ վիճել պետք չէր»,- ասում է Պաատա Զաքարեիշվիլին։
Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո կարծիք է ձեւավորվել, որ Ռուսաստանը գործում է բացառապես իր շահերից ելնելով, անկախ պայմանավորվածություններից։ Ինչը առիթ տվեց մտածելու, որ հնարավոր է Վրաստանն Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի վերադարձի դիմաց հրաժարվի իր արևմտյան արտաքին քաղաքական կողմնորոշումից:
«Աբխազիայում և Հարավային Օսիայում կարծում են, որ Թբիլիսիի հետ համաձայնության դեպքում Ռուսաստանը կարող է հետ կանչել իր ճանաչումը, եթե Վրաստանը շահագրգռված է և պատրաստ է գնալ այլ ուղղությամբ: Հուսով եմ, որ Վրաստանը ոչ մի կերպ չի գնա դրան: Մեզ համար՝ արևմտյան վեկտորը, շարժը դեպի ՆԱՏՕ, դեպի Եվրամիություն շատ կարևոր է, թեև Վրաստանը քիչ բան է անում դրա համար»,- ասում է քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին։
«Ռոնդելի» հիմնադրամի քաղաքագետ Ալեքսանդր Պետրիաշվիլին կարծում է, որ բացառվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձը՝ արևմտյան ուղղությունից հրաժարվելու դիմաց։
«Մենք մեծ ոգևորությամբ հետևում էինք Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին, շատ էինք անհանգստանում, որ կան մարդկային զոհեր և հուսով ենք, որ մեր երկու հարևանների միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով հնարավոր կլինի փոխշահավետ համաձայնության գալ։ Կարծում եմ՝ հայ ժողովուրդը պետք է համապատասխան եզրակացություններ անի Ռուսաստանի հետ կապված, որին համարում է ռազմավարական գործընկեր։ Կարծում եմ, Հայաստանում որոշակի հույսեր կային, որ Ռուսաստանը կմիանա և կաջակցի Հայաստանին այս զինված դիմակայության և առճակատման մեջ, բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ մեկ այլ շատ հզոր ռազմական, ռուսական ռազմաբազայի և ռուսական ազդեցության Հարավային Կովկասում հզորացումը՝ դա այն ելքն է, որը մենք տեսնում ենք մեր կողմից»,- ասում է Պետրիաշվիլին։
«Մենք ընդհանուր խնդիրներ ունենք». Հայացք Աբխազիայից
Աբխազիան նույնպես համաձայն է այն կարծիքին, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտությունից հետո ամրացել է Հարավային Կովկասում։ Չնայած դրան, այստեղ կարծում են, որ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ։
«Чегемская правда»-ի խմբագիր Ինալ Հաշիգը կարծում է, որ Հայաստանի դեպքում ազդել է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանի անձը, որը հստակ կողմնորոշում և հավատարմություն չուներ Ռուսաստանի նկատմամբ։
«Եվ նույնիսկ հակամարտությունը լուծվելուց հետո էլ ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Ռուսաստանն ավելի է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, համենայն դեպս, մինչ այդ նա վաղուց ներկա չէր Ադրբեջանում, իսկ հիմա, խաղաղապահներ և այլն: Այսինքն՝ այստեղ Ռուսաստանի հատուկ կարգավիճակն ամրապնդվել է»,- ասում է Ինալ Հաշիգը:
Նրա կարծիքով՝ Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի հարցում կան մի քանի գործոններ, որոնք ընդգծում են Հարավային Կովկասում հակամարտությունների տարածքների նկատմամբ մոտեցումների տարբերությունը, այդ թվում՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը, Վրաստանում Ռուսաստանին հավատարիմ ուժերի բացակայությունը, պայմանավորվածությունները և ռազմական ուժերի առկայությունն՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում:
«Ելնելով նրանից, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ոչ մի ընդհանուր բան չունի և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի, էլ չասած բարեկամական հարաբերությունների մասին, կարելի է ասել, որ հենց Վրաստանում, մեծ հաշվով, նույնիսկ ռուսամետ ուժեր, որպես այդպիսին, չկան։ Առավել ևս Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ կա պայմանագիր, ըստ որի ՌԴ-ն երաշխավորում է անվտանգությունը, և ցանկացած հակամարտության դեպքում նա կկանգնի Աբխազիայի կողքին, հատկապես, որ զինված ուժերն արդեն իսկ այնտեղ են տեղակայված»,- ասում է Հաշիգը։
Չնայած դրան, Ինալ Հաշիգը չի շտապում կանխատեսումներ անել՝ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը համարելով անկայուն։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կազմավորվող իրավիճակը դեռ կառավարվող վիճակում է, և հայտնի չէ, թե ինչպես կզարգանա այդ ամենը: Սա կարող է վերածվել նոր ուրվագծերի ողջ Հարավային Կովկասում, և եթե հաղորդակցության բացման այս ծրագիրը գործի, ապա գուցե ինչ-որ կերպ՝ տնտեսության, առևտրային հաղորդակցության միջոցով, այս տարածաշրջանը կայունանա, և ապագայում այդ գործընթացները ներքաշեն նաև Աբխազիայի ու Վրաստանի տարածքով ճանապարհները և այլն»,- ասում է նա։
Այս պահին Աբխազիան իր ապագան չի տեսնում ոչ Ռուսաստանի կազմում, ոչ էլ՝ Վրաստանի։
«Առհասարակ, մեզ մոտ այստեղ ուրիշ այլընտրանք չկա, բացի մեր անկախ պետությունը զարգացնելուց և այս կարգավիճակը վերանայելուց: Նույնիսկ Սահմանադրությունն է արգելում, այսինքն՝ եթե անգամ Սահմանադրությունը փոխվի, ապա Աբխազիայի անկախ գոյության մասին այս հոդվածը հնարավոր չէ խմբագրել, մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև այժմ ընթացող սառը պատերազմի պատճառով Աբխազիան, իհարկե, կառավարվում է, հայտնվել է ռուսական ազդեցության գոտում, բայց, այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր կարգավիճակից: Վրաստանի հետ բանակցություններին, ստեղծված հանգամանքներից ելնելով, ոչ Աբխազիայում, ոչ Վրաստանում պատրաստ չեն, բայց ապագայում, իհարկե, պետք է համաձայնություն հաստատել մեր հարևանի հետ, պարզ է, որ ոչ ոք Թբիլիսիում պատրաստ է ճանաչել Աբխազիան, ոչ էլ Աբխազիան է պատրաստ միանալ Վրաստանին։ Բայց կա խնդիրների մի ամբողջ շարք, որտեղ կարող է լինել համագործակցություն, և կողմերը կարող են շահագրգռված լինել դրանում, ի վերջո, մենք ապրում ենք կողք-կողքի և ունենք ընդհանուր խնդիրներ»,- ասում է Ինալ Հաշիգը։
«2008 թվականի մասին բավականին թարմ հիշողությունները». Հայացք այսպես կոչված Հարավային Օսիայից
Ի տարբերություն Աբխազիայի, այսպես կոչված Հարավային Օսիայում ավելի սուր ընկալվեց Լեռնային Ղարաբաղի պատերազմը:
«Նախ, ես կասեի, որ այս իրադարձությունները, ընդհանուր առմամբ, Հարավային Օսիայում շատ լուրջ և ակտիվ արձագանք առաջացրեցին բոլորի մոտ և լուրջ ապրումներ՝ մարդկանց ճակատագրերի համար։ Որովհետև, դարձյալ, 2008-ի հիշողությունները շատ թարմ են, իսկ պատերազմը մարդկանց մեջ մեծ ապրումներ է առաջացնում։ Սա առաջնահերթ: Բնականաբար, սա շատ ակտիվ քննարկվեց և ուշի-ուշով հետևեցին։ Ինչ վերաբերում է որոշ գնահատականներին ու վերլուծություններին, ապա այստեղ կարծիքները բավականին շատ էին և, որպես կանոն, այդ կարծիքները կախված էին, ասենք, մարդու, դիտորդի կողմնորոշումից»,- ասում է լրագրող, քաղաքագետ Զարինա Սանակոևան։
Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընկալումն օսերի համար հիմնականում կախված էր քաղաքական կողմնորոշումից։
«Այն մարդիկ, ովքեր կողմ են Ռուսաստանին ինտեգրմանը, ասում էին, որ տեսնո՞ւմ եք, ամեն ինչ կարող է լինել, չնայած այն ամենին, ինչ եղել է, որ մենք պետք է մտնենք Ռուսաստան, որպեսզի կարողանանք մեզ պաշտպանել նման պահերից, մյուս կողմից՝ նրանք, ովքեր անկախության կողմն են՝ ասացին, որ կարևոր է, որ Հարավային Օսիան ինքը պատասխանատու լինի իր արտաքին քաղաքականության համար, որպեսզի կարողանա բանակցել հակառակ կողմի հետ բանակցությունների և դիվանագիտության միջոցով՝ ամենայն ըմբռնումով, որ անկախ երկկողմ բանակցությունները մեծ արդյունքների կհանգեցնեն։ Ինչո՞ւ այս վախի պատճառով դեռ մեծ մտավախություններ չկան։ Քանի որ այս պատերազմն ամեն ինչ որոշում էր, այն 2008 թվականին էր: Հարավային Օսիայում ստեղծված ստատուս-քվոն շատ ավելի կայուն է, վերջնական է, քան դա Լեռնային Ղարաբաղում էր երկրորդ պատերազմի պահին: Ես խոսում եմ այն բուֆերային գոտու մասին, որն այն ժամանակ կար Ղարաբաղում, թերևս դա վիճելի է բոլոր կողմերից: Հարավային Օսիայում չկա այնպիսի մի բան, որը դեռևս քննարկման ենթակա է»,- ասում է Զարինան։
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Օսիայում մտածմունքների լուրջ հիմք է տվել։
«Ես կստեի, եթե ասեի, որ վախ չկա: Կա, դա հնչում էր մինչև Ղարաբաղյան պատերազմն էլ, և դա հնչում է Ռուսաստանին միանալու կողմնակիցների և անկախության պահպանման կողմնակիցների կողմից: Նրանք հաճախ են հիշում 1991 թվականին ԽՍՀՄ ներքին զորքերի դուրսբերումը, երբ Հարավային Օսիան դեմ առ դեմ թողեցին Վրաստանի հետ։ Սա հաճախ է հնչում, և ինձ թվում է, որ շատերը չեն կարող ներել Ռուսաստանին դրա համար և դեռ նախատում են մեզ, որ մենք թողեցին առանց զենքի, մեկը մյուսի հետ միայնակ։ Ով գիտի, գուցե ամեն ինչ կրկին կփոխվի, ու նրանք մեզ հանգիստ թողնեն։ Անձամբ ես չեմ հավատում, որ այնտեղ ինչ-որ բան կփոխվի։ Այն ժամանակ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ռուսաստանը պարտավորություններ ու խոստումներ չուներ։ Հիմա դա ճանաչված, ստորագրված փաստաթուղթ է՝ վերադրված հարաբերություններով: Նման դիվանագիտական միջպետական և հավակնորդ չկար, և ես չեմ կարող պատկերացնել, որ Ռուսաստանի պես պետությունը նման դեպքում ինչ-որ բան կփոխի»,- ասում է Զարինա Սանակոևան։
Ցանկացած պատերազմ արյունալի է բոլոր կողմերի համար։ Չնայած իր փոքր տարածքին, Հարավային Կովկասը դեռևս ունի 3 չլուծված հակամարտություն, ինչը թույլ չի տալիս տարածաշրջանի երեք երկրներին էլ զարգանալ։
Նախապատմություն. ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում սկսվեցին պատերազմներ, տարածքային պահանջներ առաջացան Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը հանգեցրեց պատերազմի՝ 90-ականներին և երկրորդ պատերազմին՝ 2020 թվականին:Եվս երկու հակամարտություն առաջացան հենց Վրաստանում՝ Հարավային Օսիայում և Աբխազիայում։ Հարավային Օսիայի պատերազմը տեղի էր ունեցել 2008 թ-ին:
Քրիստինե Մարաբյան