Վերջին մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավարակով վարակման 2 859 նոր դեպք, որից 72-ը՝ Սամցխե-Ջավախքում:

Փետերվարի 26-ից մինչև օրս երկրում կորոնավարակի հաստատված ընդհանուր թիվը կազմում է 54 852: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 18 պացիենտ:

Այսօր հաստատված նոր դեպքերը բաշխվել են հետևյալ կերպ.
Թբիլիսի՝ 1 191 դեպք,
Աջարիա՝ 620 դեպք,
Իմերեթի՝ 438,
Քվեմո-Քարթլի՝ 109,
Շիդա Քարթլի՝ 62,
Գուրիա՝ 63,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 138,
Կախեթի՝ 94,
Մցխեթա-Մթիանեթի՝ 38,
Սամցխե-Ջավախք՝ 72,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի` 28-ական: