Վերջին մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավարակով վարակման 2 401 նոր դեպք, որից 55-ը՝ Սամցխե-Ջավախքում:

Փետերվարի 26-ից մինչև օրս երկրում կորոնավարակի հաստատված ընդհանուր թիվը կազմում է 42 579: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 7 պացիենտ, 6-ը՝ Աջարիայում, 1-ը՝ Կախեթիում:

Այսօր հաստատված նոր դեպքերը բաշխվել են հետևյալ կերպ.
Թբիլիսի՝ 976 դեպք,
Աջարիա՝ 328 դեպք,
Իմերեթի՝ 368,
Քվեմո-Քարթլի՝ 61,
Շիդա Քարթլի՝ 135,
Գուրիա՝ 62,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 280,
Կախեթի՝ 70,
Մցխեթա-Մթիանեթի՝ 31,
Սամցխե-Ջավախք՝ 55,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի` 35-ական: