Հայաստանում նոյեմբերի 28-ին կատարվել է 4172թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1072 հիվանդ, գրանցվել է մահվան 22 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 29-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 120 դեպք, որոնցից 316 198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 535 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 440 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8975 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 360 218 թեստավորում: