Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Ինչպես հայտնում է ՊԲ-ի լրատվականը՝ նոյեմբերի 3-ի երեկոյան հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Նախնական տվյալով՝ մեկ վիրավոր կա:

«Թուրք-ադրբեջանական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց»,- նշել են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Բացի այդ, թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ են պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

Շուշիի ուղղությամբ «Սմերչի» 3 հրթիռ է արձակվել։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

Տուժածների մասին տվյալները ճշտվում են։