Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մի քանի դրվագով մեղադրանք է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նխկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» մեջ։

Վարդանյանը կալանավորվել է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ձերբակալել էր Ռուբեն Վարդանյանին սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի միջանցքով ՀՀ Սյունիքի մարզ անցնելիս։ Նրան նույն օրը տեղափոխել էին Բաքու։

Վարդանյանի ձերբակալությունից հետո ՀՀ Կառավարությունը դիմել է ՄԻԵԴ և պահանջել է տեղեկություններ տրամադրել Վարդանյանի կարգավիճակի, պահման պայմանների և առողջական վիճակի մասին։