Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 1 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 879: Ընդ որում 307-ը՝ Ախալքալաքում, 134-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 31 նոր դեպք։
Ադիգենի` 5,
Ախալցիխե` 8,
Բորժոմի` 12,
Ասպինձա` 5,
Ախալքալաքում` 1 և
Նինոծմինդայում` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 600 անձ:
Ախալցիխեում՝ 186,
Բորժոմիում՝ 168,
Ադիգենում՝ 90,
Ասպինձայում՝ 57,
Ախալքալաքում՝ 89,
Նինոծմինդայում՝ 10:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 17 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 131 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 192 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 2783, մահվան դեպքերը՝ 41։
Այս պահի դրությամբ սպասվում է 180 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 33 անձ, ընթանում է փորձաքննություն։