«Միջազգային հասարակությունը հանուն արդար ընտրությունների և ժողովրդավարության» (ISFED) հասարակական կազմակերպության դիտորդները հայտնել են խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած առաջին խախտումների մասին:

«Կարևորագույն խնդիրներից մեկը քվեարկության գաղտնիության խախտումն է: Ընտրողները խցիկներից դուրս էին գալիս բաց քվեաթերթիկներով, իսկ ընտրատեղամասում ներկա մարդիկ տեսնում էին, թե ում էին ընտրել նրանք», – ճեպազրույցում ասել է ISFED-ի գործադիր քարտուղար Էլենե Նիժարաձեն:

Ըստ ՀԿ-ների, քվեարկության գործընթացում հիմնական խնդիրը մնում է մոբիլիզացնել համակարգողներին` այն անձանց, ովքեր որոշակի կուսակցությունների անունից գրանցում են ընտրություններին եկած ընտրողներին:

«ISFED–ը դա դիտարկում է որպես ճնշում ընտրողների վրա և նրանց կամքի վերահսկում», – ասաց Նիժարաձեն:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության կարգը սկսվել է ժամանակին և առանց էական խախտումների: Դրա հեետ մեկտեղ, ընթացակարգերից շեղումների «բացասական միտում է բացահայտվել»: Մասնավորապես, դիտորդներին թույլ չեն տվել մտնել որոշ տեղամասեր: Խախտումներ են արձանագրվել նաև վիճակահանության ընթացակարգի ժամանակ:

ISFED-ի ներկայացուցիչները դիտորդական առաքելություն են իրականացնում 1000 ընտրատեղամասերում: Բացի այդ, նրանք 73 շրջանային ընտրական հանձնաժողովներում են գտնվում: ISFED-ի մեկ այլ 78 շարժական թիմեր վերահսկում են ընտրատեղամասերի հարակից տարածքները:

«Այս պահին ISFED–ի դիտորդները տասը բողոք են ներկայացրել տեղամասային ընտրական հանձնաժողովներ, իսկ վեցը՝ շրջանային ընտրական հանձնաժողովներ: Գրառումների գրքույկում մուտքագրվել է 14 նկատողություն», – ասաց նա:

Այսօր Վրաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցում է 48 կուսակցություն և երկու ընտրական դաշինք: Ընտրողները պետք է ընտրեն 150 պատգամավոր: 120-ը` համամասնական, 30-ը` մեծամասնական ընտրակարգով: Վրաստանի ավելի քան 3,5 միլիոն քաղաքացի ձայն տալու իրավունք ունի, նրանց համար բաց են 3,8 հազար ընտրատեղամասեր: