Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 696 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհնաուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 37 263 դեպք: Ապաքինվել է ևս 2 906 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 19 810 պացիենտ:
Կորոնավարակից երկրում մահացել է ևս 12 պացիենտ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 285 մարդ:
Կարանտինում է գտնվում 3 070 քաղաքացի, իսկ ստացիոնար՝ բժիշկների վերահսկողության տակ՝ 4 200 մարդ: Կովիդ- հյուրանոցներում են գտնվում 2 324 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում բացահայտվել էր կորոնավարակի 1 709 նոր դեպք, ապաքինվել՝ 2 075 պացիենտ: