Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 658 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 22 836 թեստ, այստեղից 20 527-ը՝ հակագենի արագ թեստով և 2 309-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 2,88%, վերջին 14 օրը – 4,7%, վերջին 7 օրը – 3,63%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 645 959 դեպք: Ապաքինվել է ևս 3 478 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 615 166:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 704 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 851 946 պատվաստում, օրական՝ 1 648: