Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 9 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 621: Ընդ որում 225-ը՝ Ախալքալաքում, 123՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 114 նոր դեպք։
Ադիգեն` 16,
Ախալցիխե` 42,
Բորժոմի` 28,
Ախալքալաք` 9,
Ասպինձա` 15 և
Նինոծմինդայում` 4։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 448 անձ:
Ախալցիխեում՝ 586,
Բորժոմիում՝ 313,
Ադիգենում՝ 272,
Ասպինձայում՝ 133,
Ախալքալաքում՝ 120,
Նինոծմինդայում՝ 24:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 171 մարդ, որից 48-ը՝ Ախալցիխեում, 123-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 85 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1001, մահվան դեպքերը 20։
Այս պահի դրությամբ սպասվում է 22 թեստի պատասխան։