Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցն Ախալքալաքում գործում է 2014 թվականից և իրականացնում է պետական լեզվի ուսուցման, ինչպես նաև ինտեգրման տարբեր ծրագրեր։
Այս դպրոցն իրականացնում է պետական լեցվի ուսուցման և ինտեգրման ծրագիր 3 (A1, A2 և B1) մակարդակի շրջանակներում և ոլորտային ուղղորդման ծրագրեր (B1+ մակարդակ) 14 ուղղություններով՝ ազգային փոքրամասնությունների ցանկացած ներկայացուցչի համար (16 տարեկանից բարձր)։
2016 թվականից դպրոցում իրականացնում է վրացերենի ուսուցում նաև մոբիլ խմբերում, որոնք տեղակայված են ուսումնական կենտրոններից դուրս՝ տարբեր կազմակերպությունների շենքերում (ըստ պահանջի), այդ թվում՝ դպրոցներում։
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ծրագրերն անցկացնում են 20 դասընթացավարներ։
2014 թվականից Սամցխե-Ջավախքում պետական լեզվի՝ վրացերենի ուսուցման և ինտեգրման ծրագրին մասնակցել է 7218 շահառու։
Այն անձիք, ովքեր հաջողությամբ կավարտեն վերապատրաստման ոլորտային ուղղորդման ծրագրերը (B1+ մակարդակ), կկարողանան սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Գայանե Ակոջյան