Մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման կրթական ծրագրի ընդունելությունը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն միայն ուսուցչի առարկայական քննության 60 տոկոսանոց շեմը հաղթահարած անձինք։ Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է հաղթահարել ԲՈՒՀ-ի կողմից սահմանված ներքին քննությունը։
Ստորև կարող եք ծանոթանալ այն ԲՈՒՀ-երին, պայմաններին և ուղղություններին, որոնք հնարավոր է անցնել ուսուցիչների վերապատրաստման կրթական ծրագրով։
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը հայտարարում է ընդունելություն ուսուցիչների վերապատրաստման 60 կրեդիտանոց կրթական ծրագրին հետևյալ ուղղություններով.
• Վրացերեն լեզու և գրականություն
• ռուսաց լեզու
• անգլերեն լեզու
• ֆրանսերեն
• գերմաներեն
• մաթեմատիկա
• ֆիզիկա
• քիմիա
• կենսաբանություն
• աշխարհագրություն
• պատմություն
• քաղաքացիական կրթություն
Ծրագրին ընդունվել ցանկացողները պետք է փաստաթղթերը ներկայացնեն մինչև սեպտեմբերի 8-ը։ Ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը կարող եք գտնել անցնելով հետևյալ հղումով:
60 կրեդիտանոց ծրագրի ընդունելություն է հայտարարել նաև Սուրբ Անդրիայի վրացական համալսարանը։ Ծրագրի շրջանավարտը կստանա ուսուցչի վկայական և իրավունք՝ որպես ուսուցիչ աշխատելու հետևյալ առարկայական ոլորտներում.
• վրացերեն լեզու և գրականություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• անգլերեն լեզու (նախնական, հիմնական և միջնակարգ մակարդակ)
• պատմություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• մաթեմատիկա (նախնական և միջնակարգ մակարդակ)
• ֆիզիկա (նախնական և միջնակարգ մակարդակ)
• քիմիա (նախնական և միջնակարգ մակարդակ)
• կենսաբանություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• վրաց լեզու և գրականություն (տարրական մակարդակ)՝ հավատարմագրումն ընթացքի մեջ է
• մաթեմատիկա (տարրական մակարդակ)՝ հավատարմագրումն ընթացքի մեջ է
• բնագիտություն (տարրական մակարդակ)՝ հավատարմագրումն ընթացքի մեջ է
• աշխարհագրություն (նախնական և միջնակարգ մակարդակ)՝ հավատարմագրումն ընթացքի մեջ է
• Քաղաքացիական կրթություն (նախնական և միջնակարգ մակարդակ)՝ հավատարմագրումն ընթացքի մեջ է
• տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ հավատարմագրումն ընթացքի մեջ է
• կերպարվեստ և կիրառական արվեստ
• երաժշտություն
Վերապատրաստվողների ուսման վարձի մի մասը հոգում է Կրթության նախարարությունը: Տարեկան ուսման վարձը 2250 լարի է:
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայք։
Եվրոպական համալսարանում ուսուցիչների վերապատրաստման ծրագրում սովորել հնարավոր է հետևյալ ուղղություններով.
• վրաց լեզվի և գրականության ուսուցիչ՝ տարրական և միջնակարց մակարդակ
• մաթեմատիկայի ուսուցիչ՝ տարրական և միջնակարգ մակարդակ
• (VII-XII) դասարանների պատմության ուսուցիչ
• (VII-XII) դասարանների քաղաքացիական կրթության ուսուցիչ
• (VII-XII) դասարանների աշխարհագրության ուսուցիչ
• (VII-XII) դասարանների կենսաբանության ուսուցիչ
• (VII-XII) դասարանների ֆիզիկայի ուսուցիչ
• (VII-XII) դասարանների քիմիայի ուսուցիչ
Տարրական մակարդակի (1-6-րդ դասարաններ) ուղղություն.
• բնագիտության ուսուցիչ
• տարրական, հիմնական և միջնակարգ մակարդակի անգլերեն լեզվի ուսուցիչ
• տարրական, հիմնական և միջնակարգ մակարդակների ռուսաց լեզվի ուսուցիչ
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով
Ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար մուտք գործեք հետևյալ կայքէջ:
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում ուսուցիչների վերապատրաստման 60 կրեդիտով ծրագրի գրանցումը կսկսվի ուսուցիչների քննությունների բողոքարկման արդյունքների հրապարակումից հետո։ Ներկայացված փաստաթղթերի և ուսումնական մոդուլների մասին տեղեկությունների համար այցելեք համալսարանի կայքէջ:
Իլիայի պետական համալսարանում ուսուցիչների վերապատրաստման կրթական ծրագրերի գրանցումն ավարտվել է սեպտեմբերի 2-ին, սակայն ԲՈՒՀ-երի ներքին քննությունները կանցկացվեն 2022 թվականի սեպտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին, իսկ նախնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 12-ին։
Իլիայի համալսարանում 60 կրեդիտանոց ծրագիրը հնարավոր է հետևյալ ուղղություններով.
• վրաց լեզու և գրականություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• մաթեմատիկա (նախնական և միջնակարգ մակարդակ)
• պատմություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• քաղաքացիական կրթություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• աշխարհագրություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• կենսաբանություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• ֆիզիկա (նախնական և միջնակարգ մակարդակ)
• անգլերեն լեզու (նախնական, հիմնական և միջնակարգ մակարդակ)
• ռուսաց լեզու (նախնական, հիմնական և միջնակարգ մակարդակ)
• գերմաներեն (նախնական, հիմնական և միջնակարգ մակարդակ)
• վրացերենը որպես երկրորդ լեզու (նախնական, հիմնական և միջնակարգ)
• Երաժշտություն (նախնական, հիմնական և միջնակարգ)
• կերպարվեստ և կիրառական արվեստ (նախնական, հիմնական և միջնակարգ մակարդակ)
• Հանրակրթության տարրական մակարդակի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր (վրացերեն լեզու, գրականություն, մաթեմատիկա, բնագիտություն 1-4 դասարաններ)
Մանրամասն տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով:
Տեղեկության համար նշենք, որ ուսուցիչների վերապատրաստման համար անգլերեն լեզվով կրթական ծրագիր ունի Սևծովյան միջազգային համալսարանը: