Բարձրալեռ Սվանեթիում հայտնաբերված դրամագիտական գանձերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նույնիսկ Հին Հռոմի ժամանակաշրջանում այդ տարածաշրջանը կապեր է ունեցել արտաքին աշխարհի հետ: Շփումները պահպանվել են ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ մշակութային ոլորտներում: Այս մասին «Սվանեթին և արտաքին աշխարհը հռոմեական ժամանակաշրջանում՝ դրամագիտության նոր հայտնագործության հիման վրա» դասախոսության ժամանակ պատմել է Վրաստանի ազգային թանգարանի հետազոտող, դրամագետ Մայա Պատարիձեն:
2021 թվականին Վերին Սվանեթիում հայտնաբերվել է հազվագյուտ մետաղադրամ՝ Օկտավիանոս Օգոստոսի արծաթե դինարը: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն հատվել է Լուգդունումում (ներկայիս Լիոն, Ֆրանսիա)՝ մ.թ.ա. 15 թվականին: Նոր հայտնագործությունը եւս մեկ անգամ ցույց տվեց հին հռոմեական ժամանակաշրջանում Սվանեթիի արտաքին աշխարհի հետ հարաբերությունների խնդրի արդիականությունը:
Օկտավիանոս Օգոստոսի մետաղադրամն այժմ ցուցադրվում է Սվանեթիի Պատմա-ազգագրական թանգարանի դրամագիտական գրասենյակում: Բոլոր այցելուները կարող են տեսնել այն: Թանգարանը գտնվում է՝ Մեստիայում՝ Ավթանդիլ Իոսելիանիի փողոց, 7: