Երկարատև բանակցություններից և երկու տարի սպասելուց հետո, 2015 թվականի նոյեմբերին հայոց լեզվի և գրականության դասագրքերը Հայաստանից հասան Վրաստան: Սակայն երկար սպասված գրքերը Ախալքալաքից պատրաստվում են ուղարկել հետ, քանի որ գրքերը չեն համապատասխանում ուսման ծրագրին:
2015 թվականի նոյեմբերին Հայաստանի Սփյուռքի նախարարությունը Վրաստանի հայկական դպրոցների համար ուղարկել է 5265 հայոց լեզվի և գրականության դասագիրք: Գրքերը բաժանվել են բոլոր հայկական դպրոցներին, սակայն մեծ մասը տրամադրվել է Ջավախքին: Ախալքալքի աշակերտներին այդ գրքերը այդպես էլ տեղ չհասան, որովհետև, ըստ Ախալքալաքի կրթության ռեսուրս կենտրոնի տնօրեն Նարցիս Կարապետյանի, այդ գրքերը պետք պիտանի չեն դպրոցների համար:
«Մենք պետք է հետ ուղարկենք դրանք, մենք կուղարկենք բոլոր գրքերը: Մեզ պետք չեն: Մենք դրանք դպրոցներին չենք էլ բաժանել: Մենք չենք անցնում այդ դասագրքերով: Գյուլմիսարյանի դասագիրքն է: Հայաստանում նույնպես չեն անցնում դրանցով: Մնացածը ես չգիտեմ, սա Վրաստանի և Հայաստանի կրթության և գիտության նախարարությունների խնդիրն է», – ասում է Նարցիս Կարապետյանը:
Ախալքալաքի Կրթության ռեսուրս կենտրոնը հայտ է ներկայացրել յուրաքանչյուր աշակերտի համար մեկ դասագիրք, սակայն, ստացել է շատ քիչ դասագրքեր, և «ոչ պիտանի»:
Դասագրքերը ուղարկելու համար բանակցությում էին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը:
Հայկական №1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը ասում է, որ իրենց չեն բաժանել դասագրքերը, քանի որ գրքերը չեն համապատասխանում ծրագրին, որը նրանք անցնում են:
«Այդ հեղինակներին մենք չենք անցնում: Նրանք մեզ ուղարկել են այս գրքերը, պլան կատարելու համար: Ինչպես կարող ենք մի կիսամյակ ուրիշ գրքով անցնել, մյուս կիսամյակը ուրիշ: Ծրագրերը տարբեր են»,- ասում է Ռուզաննա Տեփոյանը:
Դուրս գալու համար ստեղծված իրավիճակից, Ռուզաննա Տեփոյանի խոսքով, նրանք երեխաներին են բաժանել բոլոր գրքերը, նույնիսկ ամենահները, որոշ ծնողներ գնել են դասագրքերը: Ընդ որում աշակերտները դասագրքերը փոխանցում են մեկը մյուսին, որպեսզի միմյանց աջակցեն և դասագրքերով սովորել կարողանան շատերը:
Շուշան Շիրինյան