Լուգարի լաբորատորիայի անունից զանգահարում են քաղաքացիներին և առաջարկում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկ դեղամիջոց, որը չի համապատասխանում իրականությանը,- այս մասին ասվում է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի հայտարարության մեջ:
Կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին, նման զանգի դեպքում դիմել ՆԳ նախարարություն:
«Վերջին ժամանակներում հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի, «Լուգարի» լաբորատորիայի անունից զանգահարում են քաղաքացիներին և առաջարկում են դեղամիջոց, որն խորհուրդ է տրվում ընդունել COVID-19-ով (կորոնայի) վարակման դեպքում և կանխարգելման համար:
Ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ վերոնշյալը չի համապատասխանում իրականությանը և հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը, որևէ դեղամիջոցի կիրառման հանձնարարական չի տալիս:
Խնդրում ենք նման զանգերի դեպքում, նշված հեռախոսահամարը փոխանցեք ներքին գործերի նախարարությանը», – հայտարարում են հիվանդությունների վերահսկման կենտրոնում: