Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ Հասարակական կենտրոնի բացումը:
Բացման արարողությանը ներկա էր Վրաստանի արդարադատության փոխնախարար Սոսո Գեորգաձեն:
Բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են շենքով և աշխատասենյակներով:
Հիշեցնենք, որ Հասարակական կենտրոնում տեղի բնակիչները կկարողանան արագորեն օգտվել պետական և մասնավոր սեկտորի ծառայություններից` հարմարավետ պայմաններում:
Հաճախորդը հնարավորություն ունի ստանալ անձնագիր/անձը հաստատող փաստաթուղթ, արխիվային ծառայություններ, գրանցել անշարժ գույքը, կազմել կադաստրային պլան: Կենտրոնում տեղակայված են մասնավոր ընկերությունների` «MagtiCom»-ի և «Liberty Bank»-ի մասնաճյուղերը, որոնք թոշակառուներին հնարավորություն կտան տեղում ստանալ իրենց կենսաթոշակները:
Տեղի բնակիչների քաղաքացիական ներգրավվածությանը խթանելու համար Կենտրոնն ունի ժամանակակից խորհրդակցությունների սենյակ, որտեղ կանցկացվեն տեղեկատվական և կրթական հանդիպումներ, շնորհանդեսներ և հեռավար ուսուցում: Կենտրոնում քաղաքացիները կկարողանան օգտվել նաև Պրոբացիայի ազգային գործակալության ծառայություններից:
Նշենք, որ Հասարակական կենտրոնը կառուցվել է քաղաքապետարանի շենքի դիմաց: Շենքի կառուցման համար ծախսվել է 855 412.00 լարի:
Աղբյուրը՝ nor.ge