Վրացական կոմերցիոն բանկեր էլեկտրոնային համակարգերի միջոցով, դրամական փոխանցումները 2020 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 28,7%-ով՝ կազմելով 192,7 մլն դոլար: Այս մասին ասվում է Վրաստանի ազգային բանկի նյութերում:
Հունվարին գումարի մեծ մասը Վրաստան է փոխանցվել ԵՄ երկրներից՝ 77,7 մլն դոլար, ինչը կազմում է ընդհանուրի 40,3%-ը: Այս ցուցանիշը գրեթե 37%-ով ավելի է 2019-ի սեպտեմբերին ԵՄ-ից Վրաստան կատարվող փոխանցումների ծավալից:
«Արտասահմանից Վրաստան փոխանցումների 94,7%-ը բաժին է ընկնում այդ 19 գործընկեր երկրներից: Սեպտեմբերին այդ երկրներից փոխանցումների ծավալը գերազանցել է 1 միլիոն ԱՄՆ դոլարը: Անցյալ տարվա սեպտեմբերին նույն 19 երկրներից բաժին էր ընկել դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 94.6%-ը», – հաղորդել են Ազգային բանկից:
Սեպտեմբերին Վրաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալով լավագույն տասնյակում են հայտնվել հետևյալ երկրները.
Ռուսաստան՝ 35,1 մլն ԱՄՆ դոլար, ինչը 3,2%-ով պակաս է 2019 թ.-ի սեպտեմբեր ամսվա դրամական փոխանցումների ծավալից,
Իտալիա՝ 29,1 մլն դոլար, աճը՝ 38,5%
ԱՄՆ՝ 22,6 մլն դոլար, աճը՝ 47,1%,
Հունաստան՝ 21,4 մլն դոլար, աճը՝ 34,7%,
Իսրայել՝ գրեթե 14 միլիոն դոլար, աճը՝ 3,7%,
Ուկրաինա՝ 13,2 մլն դոլար, աճը՝ 208,8%,
Թուրքիա՝ 10,6 մլն դոլար, աճը՝ 29,6%,
Գերմանիա՝ 7,5 մլն դոլար, աճը՝ 72,2%,
Ադրբեջան՝ 7,4 միլիոն դոլար, աճը՝ 270,7 տոկոս,
Իսպանիա՝ 4,8 միլիոն դոլար, աճը՝ 38,5%:
Ըստ Ազգային բանկի տվյալների, 2020 թվականի սեպտեմբերին Վրաստանից արտասահման է փոխանցվել 25,1 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 22,4 տոկոսով (20,5 միլիոն դոլար) ավելի է 2019 թվականի հունիս ամսվա ցուցանշից: