Այսօր Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Մցխեթոբան՝ Սվետիցխովլոբայի տոնը:

Տոնի կապակցությամբ, Սվետիցխովելիի աթոռանիստ տաճարում պատարագը կմեկնարկի ժամը 10:00-ին:

Վրաստանի պատրիարքարանի փոխանցմամբ, Սվետիցխովլոբայի տոնին տաճարի մոտ մեքենան կայանելու համար հատուկ անցաթուղթ անհրաժեշտ չի լինի:

«Վարակի հետ կապված, ժողովրդի անվտանգության նպատակով, տաճարի բակում մարդիկ կջերմաչափվեն: Պարտադիր է, բոլորն ունենան շնչադիմակ և պահեն սոցիալական հեռավորություն»,- նշված է պատրիարքարանի տեղեկության մեջ:

Ըստ Սուրբ Ավետարանի, Հիսուս Քրիստոսն ընտրել է 12 առաքյալների: Նրանցից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին դավաճանեց նրան:

Սվիտիցխովլոբան նշվում է տարեկան երկու անգամ, հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին: Հոկտեմբերի 14-ին եկեղեցին ոգեկոչում է Քրիստոսի հանդերձանքը, իսկ հուլիսի 13-ին` Քրիստոսի բոլոր առաքյալներին: