Ախալքալաքի բերդի տարածքում այսօր ներկայացվելու են «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուները: Ներկայացման արարողությունը սկսվելու է ժամը 13:00-ին: Միջոցառմանը ներկա է լինելու Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ներկայացման արարողությանը մասնակցելու հրավիրված է 265 մարդ: Ախալքալաքի բերդի տարածքում հավաքվել են նահանգապետարանի աշխատակիցներ, նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, դպրոցների և մունիցիպալ հաստատությունների վարչական աշխատակիցներ, ինչպես նաև Վրացական ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ: Հիմնականում իշխող կուսակցության հանդիպումներին Ախալքալաքում հավաքվում էին մունիցիպալ կազմակերպությունների գրեթե բոլոր աշխատակիցները, սակայն այսօր նրանք չեն մասնակցում:
Ախալքալաքում ներկայացնելուց հետո նմանատիպ արարողություն է անցկացվելու նաև Նինոծմինդայում: