Ստեփանակերտի բնակիչները հոկտեմբերի 10-11-ի գիշերը կրկին անցկացրեցին նկուղներում: Շաբաթ օրը ժամը 12:00-ից հայտարարված զինադադարը տևեց մեկ օրից պակաս: Հայկական կողմը Ադրբեջանին մեղադրեց զինադադարը խախտելու մեջ: Ադրբեջանական կողմն էլ Հայաստանին մեղադրեց այն խախտելու մեջ՝ հայտարարելով Գյանջա քաղաքի նոր գնդակոծության մասին: Հայ զինվորականները հերքում են, որ կրակ են արձակել քաղաքի ուղղությամբ և ասում.
Շաբաթ՝ կեսօրին, Ստեփանակերտում երկար ժամանակ անց առաջին անգամ օդային հարձակման ազդանշանը չէր հնչում: Շատ բնակիչներ, ովքեր երկու շաբաթ անընդմեջ անցկացրել էին նկուղներում, սկսեցին փողոց դուրս գալ և բարձրանալ իրենց բնակարանները:
Հրետակոծության ժամանակ ավերված էլեկտրակայանից այն կողմ ընկած ճանապարհին մենք հանդիպում ենք երեք թոշակառուների, նրանք քննարկում են վերջին նորությունները և երբեմն տագնապահար նայում դեպի երկինք:
Նախօրեին Սարգիսի ծննդյան օրն էր, որը նա և իր հարևանները նշեցին նկուղում. «Երեկ ես 70 տարեկանս լրացավ: Մենք նապաստակ մորթեցինք, կարտոֆիլ խաշեցին, դե իսկ օղին միշտ ունենք: Դե, ինչպես նշում են տարեդարձերը, այդպես էլ նշեցինք», – նկարագրում է նա իր ծննդյան տոնը:
«Մենք ապրում ենք այս շենքում, – ցույց է տալիս նա մոտակա հինգ հարկանի շենքը: – Բայց հիմա վտանգավոր է բնակարաններում գտնվելը, մենք նկուղում ենք մնում: Այս երկու շաբաթների ընթացքում մենք ապրում էինք այս նկուղում: Իսկ առաջին պատերազմի ժամանակ մենք ութ ամիս նկուղում ենք եղել»:
Տարեցները նկուղում
«Ամեն օր մեկական (նկատի ունի արկը) ընկնում է. Մի օր այստեղ, մի օր այնտեղ, երրորդ օրն էլ՝ մեկ ուրիշ տեղ, – թաղամասի պատերազմական կյանքը նկարագրում է նրա զրուցակից Գևորգը: – Նրանք հարվածում են անմիջապես քաղաքին: Ես չորս փոքր երեխա ունեմ, և կինս էլ դեռ հղի է: Առավոտ կանուխ, ժամը 7-ին, նրանք սկսեցին ռմբակոծել քաղաքը: Իմ տունը չի վնասվել, բայց հարևանինը վնասվել է: Նրանք չեն նայում, թե ում են հարվածում, այլ ուղղակի հարվածում են»:
Գևորգը և Սարգիսը ի սկզբանե չէին հավատում հրադադարի կայունությանը, որը հայտարարվել էր Մոսկվայում բանակցություններից հետո: Չնայած շաբաթ օրը Ստեփանակերտում հանգիստ էր, Հադրութ քաղաքում՝ հարավային ճակատում կրակոցները շարունակվում էին, իսկ վաղ առավոտյան գնդակոծվեցին հայկական Կապան քաղաքի մերձակա գյուղերը:
Սարգիսը մեզ տանում է իր տան նկուղ՝ ցույց տալու, թե ինչ պայմաններում են ապրել վերջին երկու շաբաթների ընթացքում ինքն ու իր հարևանները: «Սա մեր զուգարանն է», – ցույց է տալիս նա բակի ցանկապատված տարածքը:
«Այստեղ մենք նորություններն ենք իմանում», – ցույց է տալիս հին կասետային մագնիտոֆոնը: – Ջրմուղի խողովակը պայթել է, այնպես, որ մենք ինքներս ենք ջուրը կրում: Իսկ հիմա խնդրում եմ կռացեք, ահա մեր նկուղը: Այստեղ ճաշասենյակն է»:
Չնայած հայտարարված զինադադարին, մի քանի տարեց կանայք դեռ շարունակում են մնալ նկուղում, որոնք դեռ վախենում են բարձրանալ իրենց բնակարաններ և խնդրում չհրապարակել իրենց անունները:
«Ընդհանրապես զինադադար կա՞: – պարզաբանում է նրանցից մեկը: – Եթե հաստատ իմանայինք, որ զինադադար է, դուրս կգայինք, գոնե մի քիչ ժամանակով տուն կգնայինք: Չգիտենք: Գուցե՞ ռմբակոծեն: Առավոտյան ազդանշան էր: Մինչև ժամը տասներկուսն անց կեսը լսվում էր ազդանշանի ձայնը, այնուհետև ժամը մեկին ազդանշան եղավ, ահա և զինադադարը»:
«Եվ առաջին պատերազմի ժամանակ ենք ապրել այստեղ, և երկրորդի՝ արդեն երրորդ պատերազմի միջով ենք մենք անցնում», – զրույցին միանում է նրա հարևանը: – Հուսով եմ` սա կլինի վերջինը, և մեզ կճանաչեն: Ցավալի չէ, այսքան մարդ է մահանում: Ահա, ալիքից (նկատի ունի պայթյունի ալիքը) փախա և ընկա: Տեսեք դեմքս ինչ վիճակում է: Ինչու՞ ես պիտի ընկնեմ: Իմ երեխաներն այնտեղ կռվում են, իսկ ես ոչինչ չգիտեմ, չեմ կարող նրանց զանգահարել»:
Կանայք նստած են սեղանի շուրջ, որի վրա դրված են բաժակներ և կոնֆետ: Պատերի երկայնքով խողովակների վրա ամրացված են մոմեր՝ հոսանքի անջատման դեպքում լույս ունենալու համար: Մինչդեռ մենք զրուցում ենք, ես մի քանի անգամ սաղավարտով հարվածեցի նկուղի ցածր առաստաղին, ինչի պատճառով այս կանանց առջև ես ամոթ ապրեցի: Պատերազմում լրագրողները միևնույն է շատ ավելի լավ են պաշտպանված, քան քաղաքացիական անձինք:
Նկուղի բնակիչները պատմում են, թե ինչպես է մի քանի օր առաջ ռմբակոծվել իրենց տան դիմացի էլեկտրակայանի գրասենյակը: Դրա հաջորդ օրն էլ արկը ընկել է մոտակա ներկախանութի վրա, ուստի այն ամբողջությամբ այրվել է. «Մենք առաջնագծում չենք, բայց չէ որ մենք տեսնում ենք, թե քանի անօդաչու սարք է թռչում քաղաքի վրայով: Մենք դրանք տեսնում ենք: Քանի ուղղաթիռ է թռչում, ինքնաթիռներ: Միթե՞ նման կերպ խաղաղ բնակչության հետ կարելի է վարվել»:
«Հակառակորդի հետ կապված մեր բախտը չի բերել»
Մի քանի թաղամասում պայթյունը ոչնչացրել է բնակելի շենքեր, իսկ մեկ հարկանի տան ռմբափոսը մնացել է ճանապարհին:
Մինչ մենք քայլում ենք դրա եզրով և փորձում կռահել, թե ինչ կարող էր այստեղով թռչել, դիմացի տան պատուհանից մի տարեց կին մեզ է նայում, ձեռքով անում և մեզ հրավիրում է իր մոտ:
Արլետա Միրզոյանն իր ամբողջ կյանքն ապրել է Ղարաբաղում, և երբ պատերազմը սկսվեց, նա չի մտածել տեղափոխվել որևէ այլ տեղ: Բոլոր երեխաներին տարել են Հայաստան, իսկ նա և այլ տարեց մարդիկ գնդակոծման բոլոր օրերին նկուղում էին: Նա ասում է, որ ինքը չէր կարող մեկնել, քանի որ իր երկու որդիները և երկու թոռները կռվում են ռազմաճակատում. Նրանք գտնվում են սահմանի տարբեր վայրերում, ինչպե՞ս կարող եմ թողնել նրանց և գնալ այստեղից: Դա անհնար է»:
Արլետան թեյ է պատրաստում, մեզ հյուրասիրում է մոշի մուրաբա և պատմում, որ իր թոռների համար սա արդեն երկրորդ պատերազմն է: Նրանք մասնակցել են մարտական գործողություններին, երբ 2016 թ-ի գարնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հերթական էսկալացիան: Նրանցից մեկն այն ժամանակ 18 տարեկան էր, մյուսը՝ 20. «Այն ժամանակ նրանք պատերազմում էին: Եվ հիմա էլ նրանք Հայաստանից կամավոր եկել են այստեղ՝ պաշտպանելու իրենց հայրենիքը»:
«Ես մասնագիտությամբ մանկաբարձ եմ, բայց արդեն թոշակի եմ անցել», – ասում է իր մասին Արլետան: – Ավագ որդիս անոթային վիրաբույժ է, կրտսեր որդիս՝ փաստաբան: Թոռներս Երեւանում են սովորում՝ համալսարանում, մեկը՝ որպես իրավաբան, մյուսը՝ որպես ֆինանսիստ: Դուստրս Սանկտ Պետերբուրգում է: Մենք մեծ ընտանիք ունենք: Ես կցանկանայի, որ խաղաղություն լինի, և երեխաներն այստեղ չմահանան, դա սարսափելի է»:
Արլետան հարեւաններից մեկից լսել է, որ զինադադարը տևելու է երկու օր. Ստեփանակերտի մյուս բնակիչները, որոնց հանդիպել են «BBC»-ի լրագրողները, պատմել են 72 ժամ զինանադադարի մասին: Բայց գիշերը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը կրկին ենթարկվել է ռմբակոծության, և բնակիչները ստիպված էին կրկին վերադառնալ նկուղներ:
Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Ադրբեջանն իր հերթին հայտարարել է, որ հայ զինվորականները կրակ են բացել Գյանջա քաղաքի ուղղությամբ, եւ դա է զինադադարը խախտելու առիթ հանդիսացել:
Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարությունում, հարցին, թե արդյո՞ք նոր գնդակոծությունները նշանակում են հրադադարի ավարտ և ակտիվ ռազմական գործողություններին վերադարձ, «BBC»-ի զրուցակիցը պատասխանեց. «Դժվար է ասել, բայց կարելի է ասել գոնե այն, որ ինչ տեղի է ունենում, հեռու է հրադադարի ռեժիմը պահպանելուց: Դեռ եկեք շտապենք, տեսնենք, թե ինչ են հորինելու այս անգամ: Հակառակորդի հետ կապված մեր բախտը չի բերել, ահա և վերջ»:
Նյութը՝ «BBC»-ի