Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 523 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 11 794 դեպք:
Ապաքինվել է ևս 208 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 6 327։
Կորոնավարակի հետևանքով մահացել է 85 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 590 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: