Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք` այդ թիվը հասնելով 421 հազար 953-ի: Առողջացածների թիվն ավելացել է 282-ով, ընդհանուրը մինչև հիմա ապաքինվել են 408 հազար 215-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 հազար 533 քաղաքացի:
Երեկ իրականացվել է 2939 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 933 հազար 20-ի:
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք, ընդհանուր` 8570: