Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 527 դեպքից 179-ը կապված է Թբիլիսիի, իսկ 91-ը՝ Իմերեթիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններով:
«Բարեբախտաբար, Աջարիայում նվազել է թիվը: Ձեռնարկված միջոցների շնորհիվ կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազել է: Աջարիայում 36 տոկոս է, այս ցուցանիշը համապատասխանում է 190 պացիենտին: Ցավոք, Թբիլիսիում ավելացել է կորոնավիրուսի դեպքերի թիվը: Թբիլիսիում ունենք 179 նոր դեպք, Իմերեթիում՝ 91, դեպքերի թիվն ավելացել է նաև Քվեմո Քարթլիում, վարակված է 28 պացիենտ, Շիդա Քարթլիում՝ 10, Կախեթիում՝ 11, Մցխեթա-Մթիանեթիում՝ 3 նոր դեպք, Գուրիայում՝ 3, Սամցխե- Ջավախքում՝ մեկ», – հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակման նոր դեպքի մասին կարդացեք JNEWS-ի հաջորդ նյութերում: