Վրաստանի Ֆինանսների նախարարության Քննչական ծառայության աշխատակիցների կողմից օպերատիվ-որոնողական աշխատանքների և քննչական գործողությունների արդյունքում Սամցխե-Ջավախքի շրջանում կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման փաստի առթիվ ձերբակալվել է չորս մարդ։

Ըստ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության՝ տվյալ գործողությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից 6 տարի ժամկետով։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալն իր հանցակիցների հետ միասին 550 դոլարով պատրաստել և վաճառել է Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալության անունից տրված կեղծ վարորդական վկայական և վարորդական իրավունքի վկայական տրամադրելու մասին կեղծ տեղեկանք։

Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է լրացուցիչ կեղծ վարորդական վկայական և դրանց պատրաստման համար անհրաժեշտ տարբեր տեխնիկական միջոցներ։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 362-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով»,- ասվում է տեղեկատվության մեջ։