Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեի խոսքով, Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի 472 նոր դեպքից 230-ը հաստատվել է Աջարիայում, իսկ 134-ը՝ Թբիլիսիում:
Մնացած դեպքերը հաստատվել են հետևյալ շրջաններում.
«Արձանագրվել է հիվանդության 472 նոր դեպք, առողջացել է 318 հիվանդ: Աջարիայում նոր դեպքերի թիվը նվազել է, ներկայումս այն կազմում է ընդամենը 49 տոկոս, որը համապատասխանում է 230 հիվանդի: Հատկանշական է, որ դեպքերի թիվն աճում է Թբիլիսիում, վարակվածների 28 տոկոսը` 134 դեպք, Իմերեթիում` 68 նոր դեպք, Սամցխե-Ջավախքում, Քվեմո Քարթլիում և Սամեգրելո-Զեմո Սվանեթիում 8-ական դեպք, Շիդա Քարթլիում՝ 6 դեպք, Կախեթիում և Մցխեթա-Մթիանեթիում 5-ական դեպք», – հայտնել է Էնդելաձեն:
Ըստ Մարինա Էնդելաձեի, բուժում անցնող կորոնավիրուսով հիվանդ 4 672 պացիենտից 60-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մարինա Էնդելաձեի խոսքով, ինը հիվանդ տեղափոխվել է օկուպացված Աբխազիայից:
Կորոնավիրուսի նոր դեպքերի մասին Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում կարող եք կարդալ JNEWS-ի հաջորդ նյութում: