Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 656-ով՝ հասնելով 215 528-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք։ Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 882-ով և հասել 197 171-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 284 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 979 060-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 087-ի, ևս 1013 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 257 մարդ։