Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 472 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 10 225 դեպք:
Ապաքինվել է ևս 318 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 5 553։
Կորոնավարակի հետևանքով մահացել է 66 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 574 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 863 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: