Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի հանրային դպրոցը վերանորգվում է դպրոցի խնայված գումարով։ Շինաշխատանքների մեկնարկը տրված է:

Օրջա գյուղի առաջին դպրոցը կառուցվել է 1950 թվականին, որը գործել է մինչև 1999 թվականը: Այնուհետև վթարային վիճակի պատճառով դադարեցվել է այդ շենքի շահագործումը: Ստիպված գյուղի Մշակույթի տան համար նախատեսված շենքը սկսել են օգտագործել որպես դպրոց՝ համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այդ օրվանից մինչև հիմա, այսինքն՝ 20 տարվա ընթացքում դպրոցում վերանորոգում չի իրականացվել: Վերանորոգման է ենթակա շենքի կտուրը, հատակը, ինչպես նաև դպրոցում չկա ջեռուցման համակարգ:

Տարիներ շարունակ վերանորոգում չիրականացնելու սկզբնական պատճառն այն էր, որ շենքը չէր պատկանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Հիմա խնդիրը լուծված է, շենքը բաժանված է երկու մասի՝ մի մասը դպրոց է, իսկ մյուսը՝ Մշակույթի տուն։ Դպրոցի շենքը հիմա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռին է, ինչը նշանակում է, որ հնարավոր է այն հիմնանորոգել:

Ինչպես աշակերտների ծնողներն ու ուսուցիչներն են նշում՝ դպրոցի տնօրենը ջանք ու եռանդ չի խնայել դպրոցի վերանորոգման հարցը լուծելու համար։

«Տարիներ շարունակ խնայողություններ կատարելով, նա այսօր հասավ այն բանին, որ դպրոցը վերանորգվում է»,- ասաց Օրջա գյուղի հանրային դպրոցի ուսուցիչներից մեկը։

dproc

Ներկա դրությամբ հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են, փոխվում է կտուրի մի մասը, վերանորոգվում է երեք դասասենյակ, սանհանգույցը և կաթսայատունը։

Դպրոցի տնօրեն Նվեր Մինասյանի խոսքերով աշխատանքներն իրականացվում են շատ արագ տեմպերով և հնարավոր է աշխատանքները նախատեսվածից շուտ ավարտվի։

«Արդեն երեք օր է աշխատանքներն սկսվել են: Վերանորոգումը կատարվում է դպրոցի տնտեսված գումարով, շատ բան էի ուզում վերանորոգել, սակայն հիմա ամենակարևորն ենք անում՝ լույս ենք քաշում, շենքի մուտքի դուռը կփոխենք, ջեռուցման համակարգ կտեղադրենք և երեք դասասենյակ կվերանորգենք, այսինքն՝ ամենակարևոր գործերը», – ասաց տնօրեն Նվեր Մինասյանը։

shinararutyun

Դպրոցի շինարարական աշատանքների իրականացման համար էլեկտրոնային մրցույթ է հայտարավել, որը 138 000 լարիոց հաղթել է ՍՊԸ «Մշենեբլոբա 2016»-ը:

dproci ktur

Օրջա գյուղի դպրոցում սովորւմ է 82 աշակերտ, աշխատում՝ 13 ուսուցիչ։

Գայանե Ակոջյան