«Ջավախք» հիմնադրամի հիմնադիրները հայտարարություն են արել Ջավախքի, Հայաստանի և Ղարաբաղի հայերի համար՝ ամփոփելով Ղարաբաղին օգնելու համար դրամահավաքի արդյունքները: Հիմնադրամը դրամահավաքը շարունակում է:

«Ջավախք» հիմնադրամը ստեղծվել է ինքնաբերաբար վերջին օրերի ընթացքում, երբ Ջավախքի երիտասարդությունը, կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, չգիտեր, թե ինչպես օգնել այս իրավիճակում և որոշեց օգնել փախստականների համար և պատերազմից հետո Ղարաբաղի վերականգնման նպատակով միջոցներ հայթայթելով:

«Մեր դրամահավաքի ընթացքում մենք հավաքել ենք մոտ 270,000 ԱՄՆ դոլար, բայց սա վերջնական գումարը չէ, մենք էլի ունենք գումար, որը տեխնիկական խնդիրների պատճառով այսօր չհասցրեցինք բանկով փոխանցել: Թբիլիսիից սպասում ենք բժշկական սարքավորումների: Այսօրվա ընթացքում էլի է գումար հավաքվել՝ մոտ 150 000 ռուբլի», – ասում է կազմակերպիչներից Աշոտ Նահատակյանը:

Այս գումարը հավաքագրվել է միայն Ախալքալաք քաղաքից և շրջանի գյուղերից, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղից: Նաև միջոցներ են սպասվում շրջանի ամենամեծ գյուղից` Դիլիսկայից:

Կազմակերպիչները նշում են, որ դրամահավաքը չի ավարտվում, և բոլորը կարող են ուղղակիորեն գումար ուղարկել հայկական ֆոնդեր:

«Մեր հավաքը չի փակվի մինչև Ստեփանակերտի վերջին փողոցը, վերջին տունը չվերականգնվի ու չվերակառուցվի», – կիսվեց «Ջավախք» հիմնադրամի մեկ այլ հիմնադիր: