Սամցխե-Ջավախքում սեպտեմբերին բացահայտվել է ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 28 դեպք: Ողջ Վրաստանում բացահայտվել է 184 փաստ:
Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները Կախեթիի շրջանում գրանցել են ապօրինի ծառահատումների ամենամեծ քանակը՝ 88 դեպք:
Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է 28 դեպք, Աջարիայում՝ 11, Իմերեթիում՝ 18, Քվեմո-Քարթլիում՝ 10, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 13, Շիդա Քարթլիում՝ 9, Մցխեթա-Մթիանեթիում՝ 6, Ռաճա-Լեչխումիում՝ 1 դեպք:
Ընդհանուր առմամբ առգրավվել է ապօրինի հատված 265 խորանարդ մետր փայտանյութ:
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են անտառահատումների տեխնիկական կանոնակարգերի 18 խախտումներ և վերացվել 4 չգրանցված անտառահատումներ:
Այս դեպքերով զբաղվում են պատկան մարմինները` հետագա արձագանքման նպատակով: